.webp)
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) սահմանում է, թե ինչպես է «ԱՆԻՄԱ ՌԵԶՈՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հավաքում, ամրագրում, համակարգում, պահպանում, օգտագործում, փոխանցում, ուղղում, ուղեփակում, ոչնչացնում կամ այլ կերպ մշակում ֆիզիկական անձանց անձնական տվյալները https://www.animahome.am/ ինտերնետային կայքի և դրա առնչությամբ մատուցվող առցանց ծառայությունների օգտագործման ժամանակ։
1.2 Քաղաքականությունը կազմվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և կիրառելի այլ իրավական ակտերի, այսուհետ՝ օրենք, պահանջներին համապատասխան։
1.3 Քաղաքականությունը տարածվում է կայքի այցելուների, դիմում կամ զանգի պատվեր ներկայացնող անձանց, բնակարանի կամ այլ անշարժ գույքի դիտում, խորհրդատվություն, ամրագրում կամ գործարք նախաձեռնող անձանց, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների տվյալների վրա։ Այն չի կարգավորում Ընկերության աշխատակիցների տվյալների մշակումը, եթե այլ բան ուղղակիորեն նշված չէ։
1.4 Կայքի պարզապես այցելությունը չի համարվում համաձայնություն ցանկացած նպատակով անձնական տվյալներ մշակելուն։ Երբ համաձայնությունն անհրաժեշտ է, Ընկերությունն այն ստանում է առանձին և ապացուցելի գործողությամբ՝ օրինակ՝ համապատասխան վանդակի ընտրությամբ կամ թխուկների (cookies) կարգավորումների հաստատմամբ։
2. Տվյալներ մշակողի տվյալները
2.1 Տվյալներ մշակող՝ «ԱՆԻՄԱ ՌԵԶՈՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
Պետական գրանցման համար՝ 999.110.1588502,
ՀՎՀՀ՝ 00548744,
Գտնվելու վայր՝ ՀՀ, 0018, ք.Երևան, Տիգրան Մեծի 49։
Անձնական տվյալների հարցերով կապ՝
էլ. փոստ՝ info@animahome.am, հեռախոս՝ +374 41 502555։
2.2 Մշակվող անձնական տվյալները
2.2.1 Օգտատիրոջ կողմից տրամադրվող տվյալներ
անուն, ազգանուն և, անհրաժեշտության դեպքում, հայրանուն կամ ներկայացուցչի տվյալներ.
հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, կապի նախընտրելի եղանակ և լեզու.
հետաքրքրող բնակելի կամ ոչ բնակելի տարածքի, նախագծի, մակերեսի, հարկի, բյուջեի, վճարման եղանակի, հիփոթեքի կամ դիտման նախընտրելի ժամկետի վերաբերյալ տեղեկություններ.
դիմումի, հարցի, բողոքի, հետադարձ կապի կամ նամակագրության բովանդակություն.
ամրագրման կամ գործարքի նախապատրաստման փուլում՝ նույնականացման փաստաթղթի տվյալներ, բնակության կամ հաշվառման հասցե, լիազորագրի տվյալներ, բանկային վճարման կամ գործարքը հաստատող տեղեկություններ՝ միայն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են պայմանագիր կնքելու կամ օրենքի պահանջը կատարելու համար.
ձայնային հաղորդակցության և հանդիպման վերաբերյալ տեղեկություններ, իսկ զանգի ձայնագրություն՝ միայն նախնական տեղեկացմամբ և կիրառելի իրավական հիմքի առկայությամբ.
մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու կամ դրանցից հրաժարվելու ընտրություն, համաձայնության ամսաթիվ, եղանակ և տարբերակ։
2.2.2 Ավտոմատ հավաքվող տեխնիկական տվյալներ
IP հասցե, մուտքի ամսաթիվ և ժամ, դիտված էջեր, նախորդ և հաջորդ հղումներ.սարքի, բրաուզերի, օպերացիոն համակարգի, էկրանի, լեզվի և մոտավոր տեղադրության տեխնիկական տվյալներ.սեսիայի կամ սարքի նույնացուցիչներ, թխուկներ (cookies), կայքում կատարված գործողությունների և նախընտրությունների տվյալներ.անվտանգության գրանցամատյաններ, սխալի կամ խափանման մասին տեխնիկական տվյալներ։
2.2.3 Հատուկ կատեգորիայի և կենսաչափական տվյալներ
Ընկերությունը կայքի սովորական ձևերի միջոցով նպատակային չի հավաքում հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ։ Խնդրում ենք նման տեղեկություններ չուղարկել, եթե Ընկերությունը դրանք հստակ չի պահանջել և չի հայտնել մշակման իրավական հիմքն ու նպատակը։ Այդպիսի տվյալներ մշակելու դեպքում Ընկերությունը կկատարի նաև օրենքով նախատեսված նախնական ծանուցման և պաշտպանության հատուկ պահանջները։
2.2.4 Տվյալների ստացման աղբյուրները
անմիջապես տվյալների սուբյեկտից՝ կայքի ձևերի, հեռախոսի, էլեկտրոնային փոստի, հաղորդագրությունների հավելվածների կամ հանդիպման միջոցով.տվյալների սուբյեկտի ներկայացուցչից կամ միջնորդից՝ համապատասխան լիազորության և իրավական հիմքի առկայությամբ.Ընկերության ծառայություններ մատուցողներից՝ կայքի հոսթինգի, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM)-ի, հաղորդակցության, վերլուծության կամ անվտանգության ծառայությունների շրջանակում.օրենքով նախատեսված հանրամատչելի աղբյուրներից կամ իրավասու պետական մարմիններից՝ օրենքով թույլատրելի սահմաններում։
Եթե տվյալներն ստացվել են ոչ տվյալների սուբյեկտից և կիրառելի չէ օրենքով նախատեսված բացառությունը, Ընկերությունը մինչև այդ տվյալների մշակումը տվյալների սուբյեկտին կտրամադրի տվյալներ մշակողի, նպատակների, իրավական հիմքերի, մշակվող տվյալների, հավանական օգտագործողների և իրավունքների մասին պահանջվող տեղեկությունները։
2.3 Մշակման նպատակները և իրավական հիմքերը
2.3.1 Դիմումների և խորհրդատվության սպասարկումՆպատակները ներառում են հարցմանը պատասխանելը, նախագծի կամ գույքի մասին տեղեկություն տրամադրելը, գնային առաջարկ պատրաստելը, զանգ, հանդիպում կամ տարածքի դիտում կազմակերպելը և հետադարձ կապ ապահովելը։ Իրավական հիմքն օգտատիրոջ համաձայնությունն է, այդ թվում՝ նրա կամավոր և ակնհայտ գործողությամբ արտահայտված համաձայնությունը։
2.3.2 Ամրագրում և գործարքի նախապատրաստում կամ կատարում
Տվյալները կարող են մշակվել գույքի ամրագրում, նախնական կամ հիմնական պայմանագիր, վճարում, հանձնում-ընդունում, սեփականության իրավունքի գրանցում կամ դրանց առնչվող հաղորդակցություն կազմակերպելու համար։ Իրավական հիմքը տվյալների սուբյեկտի համաձայնությունն է, տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագիրը՝ միայն այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով, և/կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված պարտականությունը։
2.3.3 Օրենսդրական և հաշվառման պարտականություններ
Ընկերությունը կարող է տվյալները մշակել հարկային, հաշվապահական, քաղաքացիաիրավական, քաղաքաշինական, նոտարական, պետական գրանցման, սպառողների իրավունքների պաշտպանության կամ այլ պարտադիր պահանջների կատարման, ինչպես նաև իրավասու մարմինների օրինական հարցումներին պատասխանելու համար։ Իրավական հիմքը համապատասխան օրենքի ուղղակի պահանջն է։
2.3.4 Կայքի աշխատանք, անվտանգություն և բարելավում
Տեխնիկական տվյալները կարող են մշակվել կայքի աշխատանքն ապահովելու, անվտանգության սպառնալիքները հայտնաբերելու, չարաշահումները կանխելու, սխալները վերացնելու և ծառայությունների կիրառելիությունը բարելավելու համար։ Անհրաժեշտ թխուկները (cookies) կիրառվում են միայն տեխնիկական նպատակով, իսկ ոչ անհրաժեշտ վերլուծական կամ մարքեթինգային տեխնոլոգիաները՝ օգտատիրոջ նախնական ընտրության հիման վրա։
2.3.5 Մարքեթինգային հաղորդագրություններ
Նոր նախագծերի, առաջարկների, միջոցառումների կամ ակցիաների վերաբերյալ էլեկտրոնային փոստ, SMS կամ հաղորդագրություն ուղարկվում է միայն առանձին համաձայնության հիման վրա։ Այդ համաձայնությունը պարտադիր չէ դիմում ներկայացնելու, խորհրդատվություն ստանալու կամ պայմանագիր կնքելու համար և կարող է ցանկացած պահի հետ կանչվել հաղորդագրության մեջ նշված եղանակով կամ Ընկերությանը դիմելով։
2.3.6 Իրավունքների պաշտպանություն և վեճերի լուծում
Տվյալները կարող են մշակվել դիմումների և բողոքների քննության, պահանջների հիմնավորման, ապացույցների պահպանման, իրավական պաշտպանության կամ դատական և վարչական վարույթների համար՝ պայմանագրի և/կամ օրենքով նախատեսված իրավական հիմքերի սահմաններում։
2.3.7 Տվյալներ տրամադրելու պարտադիր և կամավոր լինելը
Կայքի ձևում պարտադիր դաշտերը նշվում են համապատասխան նշանով։ Դրանք չտրամադրելու դեպքում Ընկերությունը կարող է չկարողանալ պատասխանել դիմումին, կազմակերպել դիտում կամ կատարել պահանջվող ծառայությունը։ Ոչ պարտադիր տվյալներ կամ մարքեթինգային համաձայնություն չտրամադրելը չի սահմանափակում հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։Ընկերությունը յուրաքանչյուր դեպքում հավաքում է միայն նախապես հայտարարված օրինական նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն տվյալները և չի օգտագործում դրանք անհամատեղելի նպատակներով՝ առանց նոր իրավական հիմքի կամ համաձայնության։
2.3.8 Թխուկներ (cookies) և նման տեխնոլոգիաներ
Թխուկը (cookies) փոքր տեքստային ֆայլ կամ նույնականացուցիչ է, որը կայքը պահպանում կամ կարդում է օգտատիրոջ սարքում։ Կայքը կարող է օգտագործել հետևյալ կատեգորիաները։
Խիստ անհրաժեշտ
Սեսիայի պահպանում, անվտանգություն, ձևերի աշխատանք և օգտատիրոջ ընտրությունների հիշում։
Ակտիվ են կայքի տեխնիկական աշխատանքի համար և չեն օգտագործվում այլ նպատակով։
Նախընտրությունների
Լեզվի, տարածաշրջանի կամ ցուցադրման նախընտրությունների հիշում։
Միացվում են օգտատիրոջ ընտրությամբ, եթե տվյալը դուրս է անհրաժեշտ տեխնիկական շրջանակից։
Վերլուծական
Այցերի, դիտված էջերի և կայքի օգտագործման համախմբված վերլուծություն։
Միայն նախնական համաձայնությամբ։ Հրաժարումը չի խոչընդոտում կայքի հիմնական աշխատանքը։
Մարքեթինգային
Գովազդի չափում, լսարանների ձևավորում և երրորդ կողմի հարթակներում համապատասխան գովազդի ցուցադրում։
Միայն առանձին նախնական համաձայնությամբ։
Ներկառուցված ծառայություններ
Քարտեզ, տեսանյութ, վիրտուալ շրջայց, առցանց չաթ կամ այլ երրորդ կողմի բովանդակություն։
Բեռնվում են համաձայնությունից հետո, եթե դրանց աշխատանքի ընթացքում ոչ անհրաժեշտ տվյալներ են փոխանցվում երրորդ կողմին։
2.3.9 Օգտատերը կարող է ցանկացած պահի փոխել ոչ անհրաժեշտ թխուկների (cookies) ընտրությունը և նաև իր բրաուզերի կարգավորումներով հեռացնել արդեն պահված թխուկները (cookies)։ Որոշ անհրաժեշտ թխուկների (cookies) արգելափակումը կարող է խաթարել կայքի առանձին գործառույթներ։Ընկերությունը պետք է պահպանի թխուկների (cookies) համաձայնության ապացույցը՝ ընտրության ամսաթվով, կիրառված քաղաքականության տարբերակով և ընտրված կատեգորիաներով։
2.3.10 Տվյալների մշակումը լիազորված անձանց կողմից
Ընկերությունը կարող է գրավոր առաջադրանքի կամ պայմանագրի հիման վրա ներգրավել լիազորված անձանց՝ միայն սահմանված նպատակներով և հրահանգների շրջանակում։ Այդպիսի անձինք կարող են լինել՝կայքի մշակողներ, տեխնիկական սպասարկողներ և հոսթինգի կամ ամպային պահպանման մատակարարներ.CRM-ը, զանգերի, էլեկտրոնային փոստի, SMS-ի, առցանց չաթի կամ հաղորդագրությունների ծառայություններ մատուցողներ.վերլուծական, անվտանգության և սխալների ախտորոշման ծառայությունների մատակարարներ.իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, նոտարական, բանկային, վճարային կամ անշարժ գույքի գրանցման ծառայություններ մատուցողներ։Լիազորված անձի հետ գրավոր փաստաթղթում սահմանվում են մշակման իրավական հիմքերը, պայմանները, նպատակը, տվյալների ցանկը, տվյալների սուբյեկտների և ստացողների շրջանակը, ինչպես նաև պաշտպանության տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները։ Ընկերությունը պատասխանատու է իր առաջադրանքի շրջանակում մշակման համար։
2.3.11 Տվյալների փոխանցումը երրորդ անձանց
Ընկերությունը չի վաճառում և օգտագործման չի տրամադրում անձնական տվյալները։ Տվյալները երրորդ անձանց փոխանցվում կամ դրանց հասանելիություն է տրամադրվում միայն տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքում և բավարար պաշտպանության մակարդակի ապահովմամբ։Կախված գործարքի փուլից՝ տվյալները կարող են տրամադրվել բանկերին կամ վճարային ծառայություններին, նոտարին, իրավաբանին, անշարժ գույքի պետական գրանցում իրականացնող մարմնին, հարկային կամ այլ իրավասու պետական մարմնին, կոմունալ կամ սպասարկող կազմակերպությանը՝ միայն անհրաժեշտ ծավալով և կիրառելի իրավական հիմքով։Կայքում երրորդ կողմի հղումը կամ ներկառուցված բովանդակությունը կարող է ենթարկվել տվյալ երրորդ կողմի առանձին գաղտնիության կանոններին։ Ընկերությունը խորհուրդ է տալիս ծանոթանալ դրանց նախքան ծառայությունն ակտիվացնելը։
2.3.12 Տվյալների փոխանցումն այլ պետություններ
Եթե կայքի հոսթինգը, CRM-ը, վերլուծական գործիքը, էլեկտրոնային փոստը կամ այլ ծառայությունը ենթադրում է տվյալների փոխանցում Հայաստանի Հանրապետությունից դուրս, Ընկերությունը փոխանցումը կիրականացնի տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ այն դեպքում, երբ փոխանցումը բխում է մշակման հայտարարված նպատակներից և անհրաժեշտ է այդ նպատակների իրականացման համար։Առանց լիազոր մարմնի թույլտվության փոխանցումը կատարվում է միայն միջազգային պայմանագրով նախատեսված կամ անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների պաշտոնական ցանկում ընդգրկված պետություն։ Այլ դեպքում նախապես ձեռք է բերվում լիազոր մարմնի թույլտվությունը և պայմանագրով սահմանվում են բավարար պաշտպանության երաշխիքներ։
2.3.13 Տվյալների պահպանման ժամկետները
Տվյալները պահպանվում են ոչ ավելի երկար, քան օբյեկտիվորեն անհրաժեշտ է նախապես որոշված նպատակին հասնելու համար, համաձայնությամբ սահմանված ժամկետով կամ օրենքով պարտադիր սահմանված ժամանակահատվածում։ Ընկերությունը կիրառում է հետևյալ աշխատանքային ժամկետները, եթե օրենքը կամ պայմանագիրը այլ բան չի պահանջում։ընդհանուր հարցումներ և խորհրդատվության դիմումներ՝ վերջին բովանդակային շփումից հետո մինչև 12 ամիս.մարքեթինգային տվյալներ՝ մինչև համաձայնության հետկանչը, բայց ոչ ավելի, քան վերջին ակտիվ շփումից հետո 24 ամիս՝ առանց համաձայնությունը վերահաստատելու.կայքի տեխնիկական և անվտանգության գրանցամատյաններ՝ սովորաբար մինչև 12 ամիս, իսկ միջադեպի դեպքում՝ դրա քննության և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ ժամկետով.ամրագրման, պայմանագրային, վճարային, հաշվապահական, հարկային և սեփականության գրանցման փաստաթղթեր՝ համապատասխան օրենքներով և վեճերի լուծման համար սահմանված ժամկետներով.համաձայնության և դրա հետկանչի ապացույցներ՝ համաձայնության վրա հիմնված մշակման ընթացքում և հնարավոր պահանջների քննության համար անհրաժեշտ ժամկետով։Նպատակին հասնելուց կամ իրավական հիմքի վերացումից հետո տվյալները ոչնչացվում կամ անդառնալիորեն ապանձնավորվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պահուստային պատճեններում տվյալները հեռացվում են սահմանված պարբերական ցիկլով և այդ ընթացքում չեն օգտագործվում առօրյա նպատակներով։
2.3.14 Անվտանգության և գաղտնիության միջոցները
Ընկերությունը կիրառում է տվյալների բնույթին, մշակման ծավալին և ռիսկերին համապատասխան ողջամիտ տեխնիկական ու կազմակերպչական միջոցներ, ներառյալ՝տվյալների փոխանցման և պահպանման գաղտնագրման միջոցներ՝ կիրառելի դեպքերում.դերային հասանելիություն, նույնականացում, գաղտնաբառերի և արտոնությունների կառավարում.հասանելիությունների և միջադեպերի գրանցում, թարմացումներ, հակավիրուսային և ցանցային պաշտպանություն.պահուստային պատճենահանում, վերականգնման ընթացակարգեր և ծառայությունների շարունակականության միջոցներ.աշխատակիցների ու պայմանագրային անձանց գաղտնիության պարտավորություններ և պարբերական իրազեկում.ծառայություններ մատուցողների ընտրություն, պայմանագրային վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում անվտանգության ստուգում։Ոչ մի համակարգ չի կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն, սակայն Ընկերությունը պարտավոր է կանխել չլիազորված հասանելիությունը և արձագանքել հայտնաբերված խախտումներին օրենքով սահմանված կարգով։
2.3.15 Տվյալների սուբյեկտի իրավունքները
Տվյալների սուբյեկտն իրավունք ունի՝ստանալ տեղեկություններ իր անձնական տվյալների առկայության, մշակման փաստի, նպատակների, հիմքերի, եղանակների, ժամկետների, աղբյուրների և հնարավոր ստացողների մասին.անվճար ծանոթանալ իրեն վերաբերող անձնական տվյալներին՝ օրենքով սահմանված կարգով.պահանջել լրացնել, թարմացնել կամ ուղղել ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ կամ հնացած տվյալները.պահանջել ուղեփակել կամ ոչնչացնել անօրինական ճանապարհով ձեռք բերված, նպատակի համար ոչ անհրաժեշտ կամ այլևս իրավական հիմք չունեցող տվյալները.հետ կանչել համաձայնությունը և հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից.բողոքարկել Ընկերության գործողությունը, անգործությունը կամ որոշումը Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն կամ դատարան և օրենքով սահմանված կարգով պահանջել վնասի հատուցում։
2.3.16 Իրավունքների իրականացման կարգը
Հարցումը կարող է ներկայացվել ՀՀ, 0018, ք.Երևան, Տիգրան Մեծի 49 հասցեով կամ info@animahome.am էլեկտրոնային փոստին։ Օրենքով պահանջվող դեպքերում էլեկտրոնային հարցումը պետք է հաստատված լինի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Ընկերությունը կարող է պահանջել տվյալների սուբյեկտի ինքնությունը կամ ներկայացուցչի լիազորությունը հաստատող ողջամիտ տեղեկություն՝ այլ անձանց տվյալները պաշտպանելու համար։Ընկերությունը հարցմանը պատասխանում և օրենքով նախատեսված գործողությունները կատարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում։ Մարքեթինգային հաղորդագրությունից հրաժարումը կարող է կատարվել նաև հաղորդագրության մեջ նշված պարզ եղանակով՝ առանց որակավորված ստորագրության։
2.3.17 Մինչև 16 տարեկան անձանց տվյալները
Կայքը նախատեսված չէ մինչև 16 տարեկան անձանց ինքնուրույն գործարքային դիմումների համար։ Մինչև 16 տարեկան տվյալների սուբյեկտի անձնական տվյալները համաձայնության հիման վրա մշակվում են նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։ Եթե Ընկերությունը պարզում է, որ տվյալներն ստացվել են առանց անհրաժեշտ համաձայնության, այն կուղեփակի կամ կոչնչացնի դրանք, եթե պահպանման այլ իրավական հիմք չկա։
2.3.18 Անձնական տվյալների արտահոսք կամ այլ խախտում
Անձնական տվյալների հետ անօրինական գործողություն հայտնաբերելու դեպքում Ընկերությունը ձեռնարկում է խախտումը վերացնելու, տվյալներն ուղեփակելու կամ ոչնչացնելու և օրենքով նախատեսված անձանց ու մարմիններին տեղեկացնելու անհրաժեշտ միջոցներ։ Էլեկտրոնային համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում Ընկերությունն օրենքով սահմանված կարգով անհապաղ հրապարակում է հայտարարություն և միաժամանակ տեղեկացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին։
2.3.19 Քաղաքականության փոփոխությունները
Ընկերությունը կարող է փոփոխել Քաղաքականությունը՝ օրենսդրության, կայքի գործառույթների կամ տվյալների մշակման գործընթացների փոփոխության պատճառով։ Նոր տարբերակը հրապարակվում է կայքում՝ նշելով ուժի մեջ մտնելու և վերջին թարմացման ամսաթիվը։ Եթե փոփոխությունը պահանջում է նոր համաձայնություն, Ընկերությունը այն ստանում է նախքան համապատասխան մշակումը սկսելը։
Կապ և բողոքարկումՔաղաքականության կամ անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերով կարող եք դիմել Ընկերությանը՝էլ. փոստ՝ info@animahome.am.փոստային հասցե՝ ՀՀ, 0018, ք.Երևան, Տիգրան Մեծի 49.հեռախոս՝ +374 41 502555։Տվյալների սուբյեկտը նաև իրավունք ունի դիմելու ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով։