Ըստ ավանդության՝ Տիգրան Մեծի որդի Արտավազդ II-ը, հիանալով այս վայրերի գեղեցկությամբ, որոշում է հենց այստեղ կառուցել իր ապարանքը, իսկ տիրույթներն իր պատվին անվանում է Արտավազդական։ Ժամանակի ընթացքում այդ գեղեցիկ, բայց երկար անվանումը պարզեցվել է՝ վերածվելով մեզ ծանոթ ժամանակակից Արզականի։
Արզականի հիմնադրումը վերագրվում է մ.թ.ա. 55–34 թվականներին՝ Արտավազդ II արքայի իշխանության տարիներին:
Մովսես Ձավարյան,«Anima Home»-ի հիմնադիր.
«Այս անտառին ես սիրահարվել եմ 25 տարի առաջ։ Նոր նախագիծ կամ ներդրումային օբյեկտ չէի փնտրում, պարզապես քայլում էի ծառերի միջով, շնչում լեռնային օդն ու զգում այն, ինչ վաղուց չէի զգացել՝ ես հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»։













.webp)



