Մեր ճարտարապետները սիրով կիրականացնեն Ձեր ամենահամարձակ գաղափարները՝ ստեղծելով Ձեր պահանջներին լիովին համապատասխանող եզակի նախագծեր։
Ձեր անձնական ներդաշնակության անկյունը բնության գրկում
.webp)
90 մ²
2 ննջասենյակ
Այս կոմպակտ և հարմարավետ տունը նրանց համար է, ովքեր երազում են անտառի գրկում հանգիստ կյանքի մասին։ Այն իդեալական ընտրություն է զույգերի կամ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել հարմարավետ տարածք՝ հանգստի, հեռավար աշխատանքի և քաղաքային եռուզեռից կտրվելու համար։
Ամրագրել այցելություն

Տարածք կյանքի, աշխատանքի և ոգեշնչման համար
.webp)
108 մ²
2–3 ննջասենյակ
Մտածված հատակագիծ՝ նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետության և ֆունկցիոնալության հավասարակշռությունը։ Հիանալի ընտրություն է զույգերի, փոքր ընտանիքների կամ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բնության գրկում ապրելը համատեղել աշխատանքի և ստեղծագործական գործունեության հետ։
Ամրագրել այցելություն

Տուն, որտեղ կերտվում են ընտանեկան հիշողությունները

120 մ²
3 ննջասենյակ
Ընդարձակ տուն՝ հարմարավետ ընտանեկան կյանքի համար։ Երեք ննջասենյակները թույլ են տալիս յուրաքանչյուրին ունենալ իր սեփական տարածքը, իսկ Anima Home-ի բաց միջավայրը հիանալի պայմաններ է ստեղծում հանգստի, հաղորդակցման և բնությունը վայելելու համար:
Տարածության և հարմարավետության կատարյալ համադրություն


Տարածության և հարմարավետության կատարյալ համադրություն:

129 մ²
3 ննջասենյակ
Anima Home-ի կատարելապես համադրված մոդելը նրանց համար է, ովքեր փնտրում են ներդաշնակություն ժամանակակից հարմարավետության, բնության և ներդրումային գրավչության միջև։ Այն հիանալի տարբերակ է ընտանիքի, մշտական բնակության կամ բնության գրկում սեփական հանգստավայրն (retreat) ունենալու համար։
Ամրագրել այցելություն

Առավելագույն տարածք Ձեր ընտանիքի համար
.webp)
144 մ²
3-4 ննջասենյակ
Anima Home–ի ամենաընդարձակ մոդելը նրանց համար է, ովքեր ընտրում են ավելի մեծ հնարավորություններ։ Լրացուցիչ սենյակները թույլ են տալիս ստեղծել հյուրասենյակային գոտի, աշխատասենյակ կամ տարածք նախասիրությունների համար։ Կատարյալ ընտրություն է մեծ ընտանիքի երկար ու երջանիկ կյանքի համար։
Ամրագրել այցելություն

Մենության շքեղություն

70 մ²
1 ննջասենյակ
Այս հարմարավետ ֆախվերկային տունը ստեղծված է նրանց համար, ովքեր երազում են քնել աստղալից երկնքի տակ և արթնանալ թռչունների երգից։ Ճարտարապետական լուծումը ջնջում է սահմանները ինտերիերի և բնության միջև՝ շրջակա միջավայրը դարձնելով տան գլխավոր զարդը։ Այս կոնցեպտուալ նախագիծը կատարյալ ընտրություն է ինչպես մերձքաղաքային կյանքի սիրահարների, այնպես էլ հեռատես ներդրողների համար։
Ամրագրել այցելություն
.webp)
Ոճ՝ հարմարավետության բարձունքում

91 մ²
1 ննջասենյակ
Ժամանակակից էներգախնայող տուն՝ կառուցված գերմանական ֆախվերկ տեխնոլոգիայով։ Այն կատարյալ ընտրություն է զույգերի, ֆրիլանսերների, IT ոլորտի մասնագետների և Հայաստանի լեռներում պրեմիում դասի հանգստի սիրահարների համար: Տունը հիանալի ձեռքբերում կլինի նաև այն ներդրողների համար, ովքեր ցանկանում են անշարժ գույքը հանձնել շահավետ վարձակալության։
Ամրագրել այցելություն
.webp)
Ամեն մետրի կատարելություն՝ Ձեր ընտանիքի համար:
.webp)
111.62 մ²
2 ննջասենյակ
111.62 մ²-ը «խելացի» չափս է, որտեղ չկան ավելորդ, չօգտագործվող քառակուսի մետրեր, և յուրաքանչյուր գոտի ֆունկցիոնալ է: Տունը նախատեսված է ինչպես երեխաներ ունեցող ընտանիքների, այնպես էլ այն զույգերի համար, ովքեր երազում են սեփական տան մասին, որտեղ կարելի է հյուրեր ընդունել, ապրել, աշխատել և վայելել քաղաքից դուրս կյանքի ազատությունը:
Ամրագրել այցելություն

Հարմարավետության և բացարձակ ազատության էսթետիկա

123,65 մ²
2 ննջասենյակ
Այս տունը ստեղծված է նրանց համար, ովքեր երազում են ողջ տարին ապրել քաղաքային աղմուկից ու եռուզեռից հեռու։ Ճարտարապետական լուծումների շնորհիվ Ձեր ինտերիերը ձմռանը կվերածվի ձնե հեքիաթի, իսկ ամռանը կլցվի լեռնային խոտաբույսերի բուրմունքով։ Տունը կատարյալ է ինչպես երեխաներ ունեցող ընտանիքների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախընտրում են բացառիկ միջավայր։
Ամրագրել այցելություն
.webp)
Ունե՞ք հարցեր կամ կարծիքներ։ Մենք սիրով կօգնենք Ձեզ։
Հասանելի տների կամ այցերի համար կապ հաստատեք անմիջապես մեզ հետ։